23/08/2016 17:40
Քլինթոնը ժողովրդականությամբ շարունակում է գերազանցել Թրամփին
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ժողովրդականությամբ շարունակում Է գերազանցել Հանրապետական կուսակցությունից իր հիմնական մրցակցին՝ Դոնալդ Թրամփին, տարբերությունը պահպանվում Է ութ տոկոսային կետի նշագծին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով առցանց հարցման տվյալներին, որն անցկացվել Է NBC News հեռուստաալիքի կողմից:
Նոր տվյալների համաձայն՝ հարցման մասնակիցների 50 տոկոսը Քլինթոնի օգտին կքվեարկեր, «եթե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցկացվեին այսօր», Թրամփի օգտին իր ձայնը կտար ընտրողների 42 տոկոսը: Ընտրողների նախապատվությունների նույն այս տարբերությունը ցույց Է տվել այն հարցումը, որն անցկացրել են Reuters գործակալությունը և Ipsos ընկերությունը, դրա արդյունքները հրապարակվել էին ուրբաթ:
ԱՄՆ-ի նախագահի և Կոնգրեսի երկու պալատների ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 8-ին: