23/08/2016 15:30
Այսօր հավաք ու երթ կանցկացվի՝ ի աջակցություն «Սասնա ծռերի» վիրավոր անդամների
Ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամների՝ այսօր ժամը 16:00-ին հավաք է տեղի ունենալու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ։
«Բարձրաձայնելու ենք վիրավորված «Սասնա ծռերին» պատշաճ բուժօգնություն և բուժման պայմաններ տրամադրելու խնդրի մասին»,-ասված է խմբի տարածած հաղորդագրությունում:
Հավաքը նախաձեռնող խումբը տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է նաև, որ ՄԻՊ գրասենյակից երթով շարժվելու են դեպի արդարադատության նախարարություն և ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։