24/08/2016 12:54
Facebook-ն Իտալիայում ակտիվացրել է Safety Check գործառույթը
Facebook սոցիալական կայքն Իտալիայում ակտիվացրել է Safety Check գործառույթը, որպեսզի մարդիկ կարողանան ծանուցել մտերիմներին այն մասին, որ անվտանգության մեջ են, հայտնում է Gazeta.ru-ն:
Գործառույթը թույլ է տալիս օպերատիվ կերպով հաղորդել, որ նրանք կարողացել են փրկվել արհավիրքից, աղետից կամ ահաբեկչությունից:
Մինչդեռ Իտալիայում երկրաշարժի հետևանքով մի շարք քաղաքներում զգալի ավերածություններ են եղել: