24/08/2016 09:17
Էդմոն Մարուքյանի կուսակցությունը սատարելու է ԳԱԼԱ-ին
Մեկ ամիս առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը Գյումրիի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ քննարկում է երկու տարբերակ.
Առաջին տարբերակով` մասնակցել Գյումրիի ՏԻՄ ընտրություններին` սեփական համամասնական ցուցակով, իսկ երկրորդ տարբերակով` մասնակցել Գյումրիի ՏԻՄ ընտրություններին` միանալով ԳԱԼԱ-ի կողմից առաջարկված ձևաչափի դաշինքով:
«Իրավունքի» տեղեկություններով` կուսակցության խորհուրդը որոշել է սատարել ԳԱԼԱ կուսակցությանը: Տեղեկությունների հավաստիությունը հաստատել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Անի Սամսոնյանը, ում խոսքով` կուսակցությունը մեկ շաբաթվա ընթացքում հայտարարությամբ հանդես կգա:
Թերթի հարցին` ինչպիսի՞ն է «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը ընդդիմադիրների գզվռտոցին, որը վերաբերում է իրական ընդդիմադիր լինելուն, Անի Սամսոնյանն ասել է. «Մենք զբաղվում ենք մեր գործով, դա մեզ չի հետաքրքրում»: