24/08/2016 09:25
Կյուրեղյան եղբայրների մոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Կյուրեղյան եղբայրների մոր՝ Նվարդ Բիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, հարուցված քրեական գործը՝ կարճվել՝ քրեական պատասխանատվությունից ազատման ենթակա լինելու պատճառաբանությամբ։ Այս մասին «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան ասել է տիկին Նվարդը։
Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածի 4-րդ մասով (սառը զենքի կրելը)։
«Հիշեցնենք, որ Նվարդ Բիլյանը օգոստոսի 5-ին բերման էր ենթարկվել հուլիսի 17-ին հարուցված քրգործով, որի համաձայն ինքը սառը զենք է ունեցել պայուսակի մեջ։ Իրականում, ինչպես թերթին ներկայացրել է տիկին Նվարդը, դանակը եղել է որդու զինվորական ուսապարկի մեջ, ոստիկաններն այն տան ապօրինի խուզարկության ընթացքում են գտել և իրենց հետ տարել ոստիկանություն։
Նշենք, որ տիկին Նվարդի 3 որդիներն անազատության մեջ են, երկուսը՝ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները «Սասնա ծռեր» խմբի գործով, Հայկ Կյուրեղյանը՝ օդամղիչ ատրճանակից ոստիկանների ուղղությամբ կրակելու համար»,-գրել է թերթը: