24/08/2016 12:07
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կախված դատապարտյալ է հայտնաբերվել
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեկ երեկոյան առանձնախցում կախված վիճակում դատապարտյալ է հայտնաբերվել:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից Aysor.am-ին հայտնեցին, որ դատապարտյալին կախված են հայտնաբերվել երեկոյան ժամը 20:00-ի սահմանում:
«Նա կախված է եղել համազգեստի միջոցով»,-հաղորդեցին ՔԿՎ մամուլի ծառայությունից:
Գագիկ Բունիաթյանը դատապարտված էր 10 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել 175-րդ հոդվածի 2-րդ (ավազակություն), 112-րդ հոդվածի 1-ին (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 165 -րդ հոդվածի 1-ին (անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը) եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասերով (գողությունը):
Գագիկ Բունիաթյանը նախկինում 5 անգամ դատապարտված է եղել: