24/08/2016 14:40
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի վիրահատության օրը դեռ հայտնի չէ. Պաշտպան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի վիրահատության օրը այսօր ևս պարզ չդարձավ, քանի որ Էրեբունու բժշկական կենտրոնից բժիշկները չեն ներկայացել «Դատապարտյալների հիվանդանոց», Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Հովհաննիսյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը:
«Այսօր ժամը 13:00-ից 14:00-ն Էրեբունու բժշկական կենտրոնից մասնագետներ պետք է այցելեին իմ պաշտպանյալին, որ հետազոտություններ կատարեին, ինչի արդյունքում պարզ կդառնար՝ վիրահատության կարիք կա՞, թե՞ ոչ: Բժիշկները, սակայն, չեն եկել», - ասաց Հայարփի Սարգսյանը՝ նշելով, որ բժիշկների չներկայանալու պատճառները իրեն հայտնի չեն:
Անդրադառնալով իր պաշտպանյալի ընդհանուր առողջական վիճակին՝ Հ.Սարգսյանը ասաց՝ «Հովհաննեսը իրեն լավ է զգում»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հովհաննես Հարությունյանի ոտքերը, հնարավոր է, վիրահատեն:
Հովհաննես Հարությունյանը երկու ոտքերի վիրավորում ստացել է հուլիսի 26-ին՝ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում: