24/08/2016 17:33
Ակվիլայի քաղաքապետը 250 բնակարան կտրամադրի երկրաշարժի պատճառով անտուն մնացածներին
Իտալիայի Ակվիլա քաղաքի քաղաքապետ Մասիմո Չիալենտեն խոստացել Է 250 բնակարան տրամադրել երկրաշարժի պատճառով անտուն մնացած քաղաքացիներին, բնակիչներին, հայտնում է ТАСС-ը:
«Մենք ինքներս էլ վերապրել ենք այդ ողբերգությունը: Շատ լավ ենք հասկանում, թե ինչ վիճակում են հայտնվել մարդիկ»,- ասել է Չիալենտեն՝ հիշեցնելով, որ 2009 թվականի ապրիլին Ակվիլայում հուժկու երկրաշարժի հետևանքով զոհվել է 309 մարդ:
Քաղաքապետի խոսքով՝ քաղաքի բոլոր բուժհիմնարկները նույնպես պատրաստ են ընդունելու տարերքի հարվածից տուժածներին: