24/08/2016 16:00
Անդրիաս Ղուկասյանի կնոջ համար դատարանի որոշումն անսպասելի չէր
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Դատարանի բակում էր նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, ով լրագրողների հետ զրույցում ասաց՝ հույս ուներ, որ իրենց ազատ արձակելուն կհաջորդեր նաև Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելը:
«Այսօր նաև կայանալու է Հովսեփ Խուրշուդյանին գրավի դիմաց ազատ արձակելու քննությունը և եթե նրան էլ հրաժարվեն գրավի դիմաց ազատ արձակել, ապա այս ամենը փաստելու է, որ նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվելու են»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանից նման որոշում պասում էր՝ հաշվի առնելով Անդրիաս Ղուկասյանի վերջին ելույթները:
Անահիտ Թարխանյանն ընդգծեց՝ թեև չէր հավատում, որ ամուսնուն ազատ կարձակեն, այնուամենայնիվ, գրավի համար նախատեսված գումար էր հավաքել: