24/08/2016 15:46
Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Պաշտպան
Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վերջինիս պաշտպան Լուսինե Սահակյանը:
«Անդրիաս Ղուկասյանի կալանքի դեմ բողոքի քննության ընթացքում դատարանը հատուկ հարց ուղղեց իմ պաշտպանյալին, որ եթե նա ազատ արձակվի կշարունակի՞ իր ընդդիմադիր գործունեությունը, ինչին Ղուկասյանը պատասխանեց՝ իհարկե իր գործողությունները շարունակելու է: Ակնհայտ է, որ վճռի կայացման հարցում սա էական նշանակություն ունեցավ»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ այօր դատարանն իր գործողությունններով ապացուցեց, որ Անդիրաս Ղուկասյանը քաղաքական բանտարկյալ է:
«Հաշվի առնելով մյուս դատարանների որոշումները՝ կարող ենք ասել, որ որոշում կայացնելու հարցում նշանակություն ունի դատավորի անձը, թե ով է քննում գործը: Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ կա հատուկ վերաբերմունք: Նրանից հատուկ վրեժ է լուծվում»,- ասաց նա:
Վերջինս տեղեկացրեց, որ Անդրիաս Ղուկասյանը 24-րդ օրն է հացադուլի մեջ է:
«Նա շարունակելու է իր հացադուլը»,- ասաց Լուսինե Սահակյանը: