24/08/2016 10:25
Թուրքական բանակը գործողություն է սկսել սիրիական Ջարաբլուս քաղաքն ԻՊ-ից ազատագրելու համար
Թուրքական բանակը կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ ռազմական գործողություն է սկսել սիրիական Ջարաբլուս քաղաքը ԻՊ-ի գրոհայիններից ազատագրելու համար, հայտնում է Gazeta.ru-ն:
Ինչպես հայտնում է գործակալությունը, ռազմական օպերացիան ուղղված է ահաբեկիչներից Թուրքիային սահմանակից քաղաքների մաքրմանը և սեփական սահմանների պաշտպանությանը: Նշվում է, որ օպերացիային կմասնակցի նաև հրետանին:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել ԻՊ-ից Ջարաբլուս քաղաքի ազատրագրման համար: