24/08/2016 10:10
Իտալիայում երկրաշարժ է գրանցվել, կան զոհեր
Իտալիայի կենտրոնական հատվածում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքնով առնվազն վեց մարդ է մահացել, հայտնում է BBC-ին՝ հղում անելով իտալական իշխանություններին:
Այն գրանցվել է տեղական ժամանակով 01.36-ի սահմաններում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լը Ակուիլ քաղաքից 48 կմ հյուսիս:
Քաղաքներից մեկի ղեկավարը իտալական ռադիոյի հետ զրույցում ասել է, որ «քաղաքի կեսը ավերվել է»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հռոմում որոշ շենքեր մոտ 20 վայրկյան ցնցվել են: