24/08/2016 14:27
Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի (Տեսանյութ)
Անցած գիշեր Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի, РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Իմմակոլատա Պոստիլյոնեն:
Ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել Իտալիայի կենտրոնական հատվածում:
Ստացվող տվյալների համաձայն՝ ավերածություններ են գրանցվել իտալական 3 շրջաններում՝ Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում:
Երկրաշարժի գոտի են ուղղվել Իտալիայի քաղպաշտպանության ազգային ծառայության աշխատակիցները և ինժեներական զորքերի ստորաբաժանումները:
Երկրի իշխանությունները դիմել են քաղաքացիներին՝ կոչ անելով խուսափել տուժած շրջաններ տանող ճանապարհներով երթևեկելուց: