24/08/2016 14:57
Ժնևում օգոստոսի 26-ին տեղի կունենան Լավրովի և Քերիի բանակցությունները
ԱՄՆ և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի բանակցությունները տեղի կունենան Ժնևում՝ օգոստոսի 26-ին, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությանը։
«Օգոստոսի 26-ին Ժնևում կկայանան Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի բանակցությունները»,- նշել են նախարարությունում։
Ինչպես սպասվում է՝ հանդիպման գլխավոր թեման կդառնա Սիրիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակաահաբեկչական համագործակցությունը։
Ավելի վաղ երկու երկրների փորձագետները խորհրդակցություններ էին անցկացրել Ժնևում, որտեղ քննարկվել էր նման փոխգործակցության հնարավորությունը։