24/08/2016 09:51
Գալա TV-ի ղեկավար Վահան Խաչատրյանը առաջադրվելու է Գյումրու քաղաքապետի պաշտոնում
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Գյումրիում քաղաքապետի նոր թեկնածու է գրանցվելու Գալա TV-ի ղեկավար Վահան Խաչատրյանը։ «Այո, կարող եմ նաև ասել, որ ես եմ գլխավորելու ավագանու ցուցակը»,- թերթի հետ զրույցում հաստատել է Խաչատրյանը։
«Ամիսներ առաջ Խաչատրյանը հայտարարել էր, թե ավագանու ցուցակը գլխավորելու ցանկություն չունի։ Հիմա, կարծես, իրավիճակ է փոխվել»,-հավելել է թերթը։