24/08/2016 12:48
Սիրիական բանակը ներխուժել է Հալեպի ռազմական ուսումնարանի տարածք
Սիրիական բանակի զորամասերը Հալեպի հարավում ճեղքել-մտել են թռիչքային-տեխնիկական ուսումնարանի տարածք և մարտեր են մղում այնտեղ պաշտպանվող ելուզակախմբերի դեմ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի հյուսիսում Սիրիայի զինված ուժերի ներկայացուցչին:
Նրա տեղեկությունների համաձայն՝ հրետանին հակառակորդի դիրքերը գնդակոծում է երկու այլ ռազմական ուսումնարանների (հրետանային և հետևակային) տարածքում, որոնք զինյալները գրավել էին օգոստոսի սկզբին:
Չնայած կրած կորուստներին՝ «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիայի ուժերը վտանգավոր հակագրոհներ են ձեռնարկում: Կառավարական ուժերն արդեն վեց գրոհ են դիմագրավել Ումմ-Կարաա ռազմավարական բարձունքի ուղղությամբ, որը իշխում է տեղանքի վրա քաղաքի հարավային մատույցներում:
Սիրիական ռազմաօդային ուժերն օդից հարվածներ են հասցնում հակառակորդի զորասյուներին՝ խոչընդոտելով հարևան Իդլիբից Հալեպի հարավային մատույցներ օժանդակ ուժերի ու զինամթերքի տեղափոխմանը: