24/08/2016 16:53
Իմ ուղարկած բժիշկներին թույլ չեն տվել հետազոտել տղայիս. Հովհաննես Հարությունյանի մայր
Այս պահին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մոտ են հավաքվել մի շարք քաղաքացիներ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների առողջական վիճակի մասին տեղեկանալու համար:
Լրագրողների հետ զրույցում Հովհաննես Հարությունյանի մայրն ասաց, որ իր կողմից ուղարկված բժիշկին թույլ չեն տվել հետազոտել որդուն: Նա տեղեկացրեց, որ այս պահին Հովհաննեսին զննում են Էրեբունի ԲԿ-ի բժիշկները:
«Հարցն այն չէ, որ ես չեմ վստահում Էրեբունու բժիշկներին, պարզապես ուզում եմ, որ տղային անհապաղ վիրահատեն, որովհետև նա դրա կարիքն ունի»,- նշեց Հովհաննեսի մայրը:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ իրեն և ընտանիքի մյուս անդամներին թույլ չեն տալիս այցելել Հովհաննեսին և իրենք որդու առողջության մասին տեղեկություն են ստանում փաստաբանի միջոցով:
«Միայն կարող եմ ասել, որ ներկա պահին ոտքի շիշը հանել են, ինչը իրեն շատ էր ցավ պատճառում: Հիմա ոտքն արդեն կարողանում է շարժել»,- նշեց Հովհաննեսի մայրը: