24/08/2016 20:10
Հովսեփ Խուրշուդյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ խուրշուդյանին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը:
Լրագրողների հետ զրույցում Հ. Խուրշուդյանի փաստաբան Սեդա Սաֆարյանն ասաց, որ այժմ նրա հարազատները զբաղվելու են գումարը մուծելու հարցով, որից հետո էլ Հովսեփ Խուրշուդյանն ազատ կարձակվի: