24/08/2016 14:15
Ճապոնիայի վարչապետն ԱԱԽ արտակարգ նիստ է հրավիրել
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն օգոստոսի 24-ին Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ ԿԺԴՀ բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարությունը:
Վերջին անգամ Ճապոնիան ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր գումարել օգոստոսի 3-ին, երբ ԿԺԴՀ –ն դարձյալ բալիստիկ հրթիռ էր արձակել:
Ավելի վաղ ԿԺԴՀ-ն սուզանավից էր բալիստիկ հրթիռ արձակել: Ճապոնիայի ՊՆ տվյալներով հրթիռը հաղթահարել էր մոտ 500 կմ հեռավորություն ու ընկել Ճապոնական ծովում, առաջին անգամ 80 կմ խորանալով երկրի ՀՕՊ նույնականացման գոտում: Ճապոնիայի կառավարության ղեկավարն այդ քայլն անվանել էր «ՄԱԿ ԱԽ բանաձևի անթույլատրելի խախտում, որը լուրջ սպառնալիք է աշխարհին ու տարածաշրջանի կայունությանը»: