24/08/2016 10:36
Այժմ իմ լավագույն խաղն եմ ցուցադրում. Մարեյ
Աշխարհի երկրորդ ռակետ Էնդի Մարեյը գոհ է ներկայիս մարզավիճակից։
Հիշեցնենք, որ բրիտանացի թենիսիստը հաղթեց Օլիմպիական խաղերում, ապա մասնակցեց Ցինցինատիի մրցաշարին և արժանացավ երկրորդ մրցանակին։
«Կարծում եմ՝ այժմ իմ լավագույն խաղն եմ ցուցադրում։ Հիմա շատ ավելի լավ եմ հանդես գալիս, քան երբևէ հանդես եմ եկել։ Միայն պատկերացրեք՝ 7 անընդմեջ եզրափակիչ եմ ունեցել, հաղթել եմ «Ուիմբլդոնում» և Օլիմպիական խաղերում։ Ամեն ինչ հիանալի է»,-Մարեյի խոսքը մեջբերել է Eurosport-ը։