24/08/2016 11:08
Ռոնալդու. «Ռեալի» հաջողությունները կապված են Զիդանի գործոնի հետ
«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մադրիդյան ակումբի վերջին հաջողությունները կապում է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի գործոնի հետ, հայտնում է Spors.ru-ն: Պորտուգալիայի հավաքականի ավագն օգոստոսի 25-ին Մոնակոյում ներկա կլինի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությանը, որի ժամանակ կկայանա նաև Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունը:
««Ռեալի» հաջողությունները հնարավոր չէին լինի առանց Զինեդին Զիդանի: Նրա հետ «Ռեալը» սկսեց ավելի լավ խաղալ: Մենք վատ մեկնարկեցինք անցած մրցաշրջանում»,- ասել է նա: