24/08/2016 13:26
Թուրքիայում հայտնել են, թե որքան է տևելու Սիրիայում ռազմական գործողությունը
Թուրքիայի ԶՈՒ-ի գործողությունները Սիրիայի հյուսիսում կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Ջարաբլուս քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սպառնալիքները չվերանան, չորքեշաբթի հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, փոխանցում է РИА Новости-ն:
Թուրքիայի բանակն այսօր առավոտյան՝ կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ, քաղաքն ազատագրելու ռազմական գործողություն է սկսել:
«Տարածաշրջանի բնակիչների անվտանգությունն ապահովելու միջոցները մշակված են, վեց գյուղ տարհանվել է»,-ասել է Ալան: