24/08/2016 19:00
ԱՄՆ իշխանություններն ընդունել են Տեխասում երկրաշարժերի և նավթի արդյունաբերության միջև կապը
ԱՄՆ դաշնային կարգավորողը եկել է այն եզրակացության, որ վերջին երկրաշարժերն ԱՄՆ Տեխաս նահանգում ակնհայտորեն կապված են նավթագազային արդյունաբերության մեջ հորատման ժամանակ կեղտաջրերի ուտիլիզացման հետ: Սա հաստատում են նաև նահանգի համալսարանների գիտնականները, հայտնում է РИА Новости-ն:
ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալության (ЕРА) պաշտոնյաները ևս համապատասխան մեկնաբանություն են արել.
«EPA-ն ենթադրում է՝ հավանականություն կա, որ սեյսմաակտիվությունը Տեխասի հյուսիսում կապված է արդյունաբերական հորատանցքերի կեղտաջրերի հետ»,- ասվում է գործակալության նամակում: