24/08/2016 13:20
Օբաման քննադատության է արժանացել հեղեղված նահանգներ ուշացած այցի համար
ԱՄՆ նախաագահ Բարաք Օբաման ժամանել է ամերիկյան Բատոն-Ռուժ քաղաք՝ Լուիզիանա նահանգ իր այցի շրջանակում, որը տուժել է ուժեղ հեղեղումներից, հայտնում է Gazeta.ru-ն։
Այդուհանդերձ, Օբաման քննադատության է ենթարկվել ուշացած այցի համար։ Նա երաախտագիտություն է հայտնել տեղի իշխանություններին ջրհեղեղի հետևանքների վերացման առաջնային միջոցառումների համար և նշել, որ վերականգնման աշխատանքն ամիսներ կտևի։
Իր ելույթում Օբաման ընդգծել է, որ ջրհեղեղի մասին լուրերը չպետք է դառնան մեկանգամյա նորություն և բացառապես ֆոտոռեպորտաժների առիթ։ Նա կոչ է արել բոլոր ամերիկացիներին՝ հետևել Լուիզիանայում տիրող իրավիճակին։
Օբամայի այցը տեղի է ունեցել 4 օր անց այն բանից, երբ նահանգ է այցելել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։ Հանրապետականը հայտարարել է, որ Օբաման պետք է ընդհատեր արձակուրդն ու անմիջապես ուղևորվեր Լուիզիանա՝ «գոլֆ խաղալու փոխարեն»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում ավելի քան 100 հազար մարդ օգնութուն է խնդրում իշխանություններից ջրհեղեղների պատճառով։