24/08/2016 16:09
Ֆրանսիացիները ստիպել են մահմեդական կնոջը հանել բուրկինին (Տեսանյութ)
Ֆրանսիացի ոստիկանները լողափերից մեկում ստիպել են մահմեդական կնոջը հանել լողազգեստը` բուրկինին, հայտնում է Lenta.ru-ն:
Նրան ստիպել են ոչ միայն մերկանալ, այլև պահանջել են 38 եվրո տուգանք վճարել:
Նշվում է, որ Կաննում, Նիցցայում և Լազուրային ափի այլ քաղաքներում մուսուլմանական լողազգեստ կրելն արգելող օրենքի ուժի մեջ մտցնելուց հետո ֆրանսիական լրատվամիջոցները կանոնավոր կերպով տեղեկացնում են դրա խախտման դեպքերի մասին: