24/08/2016 12:36
Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի ապօրինի ծառահատումների դեպքեր
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի վարույթին հանձնված՝ մի խումբ անձանց կողմից նախնականհամաձայնությամբ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի«Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի «Իջևան», «Այգեհովիտ», «Գանձաքար» և «Խաչարձան»անտառպետություններում նշանակվել են ստուգումներ՝քննությանը հետաքրքրող մի շարք հարցերի պարզաբանմանհամար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ ՊՈԱԿ-ի«Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով հիշյալ անտառպետություններում քննությանը դեռևս չպարզված անձանց կողմից ապօրինի հատվել են 182 ծառեր: Արդյունքում՝պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի «Իջևան», «Այգեհովիտ», «Գանձաքար» և «Խաչարձան» անտառպետություններում ստուգումներով արձանագրված՝ պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառած ապօրինի ծառահատումների և նույն ՊՈԱԿ-ի«Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդմասի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: