24/08/2016 10:19
Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա
Հանրապետության տարածքում օգոստոսի 24-25-ը և 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 26-27-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝ օգոստոսի 24-25-ը և 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: