24/08/2016 13:04
Հայաստանը աքսորավայր է դարձել խնդիրներ ունեցող ռուս զինծառայողների համար. Լուսինե Սահակյան
Հայաստանը, կարծես, աքսորավայր լինի ռուս զինծառայողների համար, որտեղ տեղափոխում են տարբեր խնդիրներ ունեցող զինվորականների, լրագրողների հետ զրույցում ասաց սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը:
«Մեր դիտարկումները ցույց են տվել, որ իրականում Հայաստանը կարծես թե աքսորավայր լինի ռուս զինվորականների համար: Հայասատան տեղափոխում են այն զինվորականներին, որոնք խնդիրներ են ունեցել ՌԴ-ում՝ դասալքություններ, տարբեր տիպի հանցագործություններ և այլն», - նշեց Լ.Սահակյանը:
Նրա խոսքով, Վալերի Պերմյակովը մինչև զորակոչվելը բժշկի ցուցումների համաձայն իրավունք չի ունեցել զենք կրելու:
«Պերմյակովը 8 անգամ դասալքություն է կատարել: ՌԴ-ում նրան արգելվել էր զենք կրել, հենց այն իմաստով, որ բժիշկը գտել էր, որ նրա համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի», - ասաց Լ.Սահակյանը: