25/08/2016 19:14
Fiat-ը 124 մոդելի բազայի վրա կուպե է ստեղծում
Հայտնի է դարձել, որ Fiat-ի իտալացի ինժիներները մշակում են նոր կուպե՝ 124 ռոդսթերի բազայի վրա, հայտնում է Vev.by-ը:
Նոր սպորտքարը կցուցադրվի հաջորդ տարի: Ամենայն հավանականությամբ, որպես հարթակ կծառայի Ժնևի ավտոսրահը:
Կա կարծիք, որ արտաքնապես այն նման է լինելու 124-ի Rally-Spec տարբերակին: Կուպեի շարժիչը, հնարավոր է, կրկնի 124 ռոդսթերին:
Հիշեցնենք, որ Fiat 124-ը համալրված է 178 ձիաուժ շարժիչով: