25/08/2016 12:01
Ինտերնետ շահումով խաղերի ոլորտը կլիցենզավորեն
«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կկատարվի:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարեց, որ այսուհետ ինտերնետ շահումով խաղի ոլորտում գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է լիցենզիա ունենալ:
«Նպատակն այդ ոլորտում մյուս գործունեություն ծավալողների հետ հավասար պայմաններ ստեղծելն է: Այս փոփոխությամբ ապահովվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը», - ասաց Գագիկ Խաչատրյանը` առաջարկելով նախագծի ընդունումը համարել անհետաձգելի:
Գործադիրը միաձայն ընդունեց նախագիծը: