25/08/2016 12:23
Իտալիայում Հայաստանի դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող հայերի համար
Իտալիայում Հայաստանի դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654 հեռախոսահամարով, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հայաստանի արտգործնախարարությունը Իտալիայի իշխանությունների հետ կապի մեջ է և ճշտում է երկրաշարժից մահացած կամ տուժած հայերի մասին տեղեկությունները:
Օգոստոսի 24-ին Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 247-ի: