25/08/2016 11:25
Իտալիայում երկրաշարժից մահացած կամ տուժած հայերի մասին տեղեկությունները դեռ ճշտման փուլում են. ՀՀ ԱԳՆ
Իտալիայում երկրաշարժից մահացած կամ տուժած հայերի մասին տեղեկությունները դեռ ճշտման փուլում են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Հայաստանի արտգործնախարարությունը Իտալիայի իշխանությունների հետ կապի մեջ է: Իտալիայում երկրաշարժից մահացած կամ տուժած հայերի մասին տեղեկությունները դեռ ճշտման փուլում են», - հայտնեց Տ. Բալայանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ օգոստոսի 24-ին Իտալիայում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ: Վերջին տեղեկությունների համաձայն՝ մահացածների թիվը հասել է 247-ի:
«Ներկա դրությամբ երկրաշարժից տուժած Ամարտիչե, Պեսկարե Դել-Տրոնտո, Ակումոլի եւ Արկուատա շրջաններում ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքները», - այսօր հայտնել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը: