25/08/2016 15:47
Լա Մանշի ջրերում հինգ բրիտանացի է զոհվել
Արևելյան Սասսեքսում, Լա Մանշի ջրերում լողալիս անհայտ հանգամանքներում հինգ բրիտանացի է զոհվել, հայտնել է РИА Новости-ն:
Նշվում է, որ չորեքշաբթի փրկարարները ջրից հանել են երեք տղամարդու, սակայն նրանց կյանքը չի հաջողվել փրկել: Ավելի ուշ Կամբեր Սանդս հանրահայտ լողափի մոտ ջրում գտել են ևս երկու մարդու դի:
Վարկածներից մեկով՝ տղամարդիկ կարող էին զոհվել մեդուզաների խայթոցից: Սակայն փրկարարները այդ պատճառը քիչ հավանական են համարում:
Եվս մեկ վարկած էլ ուժեղ մակընթացությունն է, որը ունակ է հաշված րոպեների ընթացքում մարդկանց ջուրը քաշել - տանել:
Ոստիկանները ու փրկարարները հանգստացողների խնդրում են ջրից հեռու մնալ: