25/08/2016 18:18
Լևանդովսկին տուգանային հրապարակում «մարդասպան է». Նոյեր
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը գովեստի խոսքեր է շռայլել թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հասցեին։
«Լևանդովսկին տուգանային հրապարակում «մարդասպան է»։ Դա շատ լավ զենք է։ Նա լավ է գործում բնազդային մակարդակում, իսկ մրցակցի տուգանային հրապարակում պահպանում է սառնասրտությունը: Ռոբերտը մարզումների ժամանակ էլ միշտ ուզում է գոլ խփել։ Հույս ունենք, որ նա հետագայում էլ կշարունակի նման խաղ ցույց տալ։ Անշուշտ, հարձակվողները վերելքներ ու անկումներ են ունենում։ Դա կարելի է տեսնել Եվրոպայի առաջնության ժամանակ Թոմաս Մյուլերի օրինակով։ Նա մրցաշարում շատ լավ հանդես եկավ, բայց մրցակցի դարպասի առաջ նրան հաջողությունը չէր ուղեկցում»,-ասել է Նոյերը։