25/08/2016 12:00
Կառավարությունը 35 մլն դրամ հատկացրեց Արմավիրի մարզպետարանին
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 35 մլն դրամ հատկացնել Արմավիրի մարզպետարանին՝ Վաղարշապատ քաղաքի թիվ 7 դպրոցի մարզադահլիճը վերանորոգելու համար:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրեց, որ այս տարվա օգոստոսին Արմավիրի մարզում տեղի ունեցած ուժեղ պտտահողմի հետևանքով վնասվել են Վաղարշապատ քաղաքի թիվ 7 դպրոցի մարզադահլիճի տանիքը, դռները և պատուհանները:
«Հասցված վնասները վերացնելու, Վաղարշապատ քաղաքի թիվ 7 դպրոցի մարզադահլիճի տանիքը, դռները և պատուհանները վերանորոգելու համար անհրաժեշտ է 15 մլն դրամ», - ասաց Դավիթ Լոքյանը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարը նաև նշեց, որի Վաղարշապատ քաղաքի մարզադպրոցի տարածքում ֆուտբոլի մարզադաշտի և վազքուղու կառուցման նպատակով անհրաժեշտ է տրամադրել 20 մլն դրամ: