25/08/2016 14:45
ՀԱԿ-ը կմասնակցի Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններին
Օգոստոսի 25-ին տեղի ունեցած Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստում քննարկվել է Գյումրիում և Վանաձորում 2016թ. հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք ընտրությունների մասնակցության հարցը, հայտնում են «Հայ ազգային կոնգրեսի» լրատվական ծառայությունից:
Նիստի ընթացքում վարչությունը որոշել է.
1. Ներկայացնել դիմում 2016թ. հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցելու վերաբերյալ,
2. Հաստատել Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական ցուցակները:
Գյումրիում Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի «Շրջապատ» թերթի գլխավոր խմբագիր Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյանը, իսկ Վանաձորում` Կոնգրեսի Վանաձորի կառույցի ղեկավար, «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանը: