25/08/2016 19:44
ԿԲ ընդհանուր պարտավորությունները 2016-ի առաջին եռամսյակի համեմատ նվազել են
ՀՀ կենտրոնական բանկի ընդհանուր պարտավորությունները 2016 թվականի առաջին կիսամյակի վերջի դրությամբ կազմել են 1 տրիլիոն 309 միլիարդ 975 միլիոն 854 հազար ՀՀ դրամ: 2016-ի մարտի 31-ի դրությամբ` դրանք եղել են 1 տրիլիոն 354 միլիոն 715 միլիոն 939 հազար դրամ:
ԿԲ հասարակայության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այս մասին է վկայում 2016 թվականի հունիսի 30-ի դրությամբ Կենտրոնական բանկի ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը:
Ըստ ՀՀ ԿԲ ներկայացրած հաշվետվության` 2016 թվականի հունիսի 30-ի դրությամբ` բանկի պարտավորությունները տեղական արժույթով կազմել են 815 միլիարդ 825 միլիոն 869 հազար դրամ, մարտի 31-ին տեղական արժույթով պարտավորությունները 804 միլիարդ 958 միլիոն 898 հազար դրամ են եղել:
Արտարժույթով պարտավորություններն առաջին կիսամյակի վերջին կազմել են 494 միլիարդ 149 միլիոն 985 հազար դրամ, իսկ մարտի 31-ին արտարժույթով պարտավորությունները 549 միլիարդ 757 միլիոն 041 հազար դրամ են կազմել: