25/08/2016 14:18
Հանրակացարաններում բնակվող քաղաքացիների բնակարանները կսեփականաշնորհվեն
Կառավարությունը հավանության արժանացրեց Պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված նախագիծը, համաձայն որի՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները կսեփականաշնորհվեն:
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ Երևանի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում, Վարդաշեն 6-րդ փողոցի 66/1 և Շիրակի 2ա/7 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող բնակիչները դիմել են վարչություն` իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու խնդրանքով: