25/08/2016 22:00
Նոր Զելանդիայում սկսում են առաջարկել նոր ծառայություն՝ պիցցայի առաքում ԱԹՍ-ի միջոցով
Ավստրալական Domino’s Pizza ընկերությունը հայտարարել է Նոր Զելանդիայում անօդաչու թռչող սարքերի միջոցով պիցցայի առաքման՝ աշխարհում առաջին ծառայության գործարկման ծրագրերի մասին, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Bloomberg-ին:
Նախագիծը, որի փորձարկումները կսկսվեն Նոր Զելանդիայում արդեն այս տարի, իրականացվում է ամերիկյան Flirtey ընկերության հետ համատեղ, որը մասնագիտացած է անօդաչուներով բեռների փոխադրման գործում:
Domino’s-ը քննարկում է իր արտադրանքի առաքման համար անօդաչուների օգտագործման հնարավորությունը նաև Ավստրիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Ճապոնիայում և Գերմանիայում:
Ինչպես նշում է գործակալությունը՝ Նոր Զելանդիայի իշխանությունները անցած տարի ներդրել են նոր կանոններ ավիացիայի ոլորտում, որոնք թույլ են տալիս անօդաչուներն օգտագործել կոմերցիոն նպատակներով: