25/08/2016 16:45
Սիրիական ընդդիմությունը պատրաստվում է ազատագրել Ռաքքա քաղաքը
ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործող միջազգային կոալիցիան հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) պատրաստվում են «Ռաքքայի վերջնական ազատագրմանը», հայտնում է РИА Новости-ն:
«Սիրիայի դեմոկրատական ուժերը» շարժվել են Եփրատով արևելք՝ Ռաքքա քաղաքի վերջնական ազատագրման համար»,- ասված է Twitter-ում կոալիցիայի ներկայացուցչի էջում հրապարակված հաղորդագրությունում: