25/08/2016 12:18
Վարչապետն անհիմն որակեց Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալի ասածները
Կառավարության այսօրվա նիստում Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի` նախատեսվում է պետական հոգածության մի քանի դպրոցների ապամոնտաժում, այնուհետև` նորի կառուցում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչու են դպրոցը կառուցող և ապամոնտաժող ընկերությունները տարբեր:
«Ճիշտ կլիներ, որ այն ընկերությունը, որը կառուցելու է, նա էլ ապամոնտաժի դպրոցների շենքը», - ասաց վարչապետ Աբրահամյանը: ծ
Աշոտ Մարկոսյանն էլ նշեց, թե իրենք մտահոգություն ունեն, որ եթե ապամանոտաժող և կառուցող ընկերությունները նույնը լինեն, ապա ապամոնտաժված գույքը հետագայում կարող են օգտագործել դպրոցի շինարարության համար:
«Անհիմն բաներ եք ասում», - եղավ Հովիկ Աբրահամյանի արձագանքը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյաննը պարզաբանեց, թե այն ընկերության հետ, որ պետք է ապամոնտաժի շենքերը, պայմանավորվածություն է ձեռք բերվել ապամոնտաժման դիմաց ոչ թե գումար տրամադրել, այլ` հենց ապամոնտաժված գույքը: