25/08/2016 17:11
«Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող «Սասնա ծռերի» անդամներին կվիրահատեն, երբ վերքերը ապաքինվեն. Վլադիմիր Հովհաննիսյան
«Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին չեն վիրահատի մինչև բոլոր վերքերը ապաքինվեն, լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ գրասենյակի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության առաջատար մասնագետ Վլադիմիր Հովհաննիսյանը:
«Ինչ վերաբերվում է վիրահատություններին, բժիշկները ցուցում են տվել վիրահատություն իրականացնել, երբ նրանց վերքերը ապաքինվեն», - ասաց Վ. Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Հովհաննես Հարությունյանի ինքնազգացողությանը՝ նա նշեց, որ ինքն անձամբ հանդիպել է Հարությունյանի հետ օգոստոսի 23 ին:
«Ամսի 23-ի դրությամբ Հ. Հարությունյանի վիճակը, իր գնահատմամբ, իր պնդմամբ, ինքազգացողությունը լավացել էր, նա արդեն կարողանում էր աջ ոտքի մատները շարժել՝ ծանրոցը հանելուց հետո», - նշեց մասնագետը: