25/08/2016 09:54
Տեր Արմեն քահանա Մելքոնյանը Վահան սրբազանի մասին ապացույցներ կուղարկի Մայր Աթոռ. «Առավոտ»
«Առավոտ»-ում կարդում ենք.
«Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց կայացած ցույցին մասնակցելու համար տեր Արմեն քահանա Մելքոնյանին զրկել են տեղի հոգևոր հովվության տարածքում գործող հայկական ծխերում հովվական պարտականություն կատարելու իրավունքից։ Տեր հայրը շեշտում է, որ դա ոչ մի կերպ չեն հիմնավորել, ընդհակառակը՝ դեռ մի բան էլ Հայրապետական պատվիրակ գերաշնորհ տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը կասկածի տակ է դրել իր քահանա լինելը, այն դեպքում, երբ շուրջ 20 տարի ինքը հոգևոր առաքելություն է իրականացրել, որը փաստված է տարբեր միջոցներով»։
Տեր Արմենն «Առավոտ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ իր արժանապատվությունը, որպես քահանա և մարդ, վիրավորված է, և Հայրապետական պատվիրակ Վահան սրբազանը պետք է քրիստոնեական ազնվություն ունենա և հրապարակավ իրենից ներողություն խնդրի՝ ըստ էության, հերյուրանք տարածելու համար։
Տեր Արմենը հայտնել է, որ եթե Վահան սրբազանը դա չանի մինչև գալիք շաբաթվա վերջը, ինքը ստիպված կլինի եկող շաբաթվա ավարտին այնպիսի ապացույցներ հրապարակել և նաև ուղարկել Մայր Աթոռ, որ դրանք Վահան սրբազանին և նրա պաշտպանին կարող են մեծագույն վնաս հասցնել, ընդհուպ մինչև կարգալուծության հիմք դառնալ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: