25/08/2016 17:24
ՖԻԴԵ նախագահին թույլ չեն տվել օգտվել դեպի ԱՄՆ իրականացվող չվերթից
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին թույլ չեն տվել նստել ամերիկյան Delta ավիաընկերության Մոսկվա-Նյու Յորք չվերթն իրականացնող օդանավ, հայտնում է «Интерфакс»-ը:
«Ավիաընկերության աշխատակիցներն ասել են, որ ինձ արգելված է մուտք գործել ԱՄՆ: Նաև նշել են, որ ավիաընկերությունը հետ կվերադարձնի տոմսի համար վճարված գումարը»,-ասել է Իլյումժինովը:
«Ամենայն հավանականությամբ, ամերիկացի չինովնիկներն ուղղակի խուսափում են ստեղծված իրավիճակում արդար պարզաբանումներ տալ»,- եզրափակել է ՖԻԴԵ նախագահը: