25/08/2016 14:44
Հայաստանում մոտ 40 հազար երեխա այս տարի առաջին դասարան կգնա
2016-ի սեպտեմբերի մեկին առաջին դասարան կգնա մոտ 40 հազար երեխա, լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Շուրջ 40 հազար առաջին դասարանցիներ նախատեսվում է, որ պետք է մտնի դպրոց: Նախանցած տարի այդ թիվը 38 հազար էր, իսկ անցյալ տարի մոտավորապես 40 հազար», - ասաց Ն.Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, արդեն իսկ պատրաստ են դասագրքերը, որոնք 1-4 դասարանների համար կլինեն անվճար, իսկ 5-12՝ վարձավճարով:
«Պատրաստ են դասագրքերը: 1-4 դասարանները կապահովվեն պետբյուջեով՝ կառավարության հոգածությամբ անվճար դասագրքերով, իսկ 5-12 դասարանցիների դասագրքերը կլինեն վարձավճարով», - ասաց Ն.Հովհաննիսյանը: