25/08/2016 17:45
ԶԼՄ. Թուրքիայում կրակ են բացել ընդդիմության առաջնորդի ավտոշարասյան ուղղությամբ
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը զինված հարձակման է ենթարկվել, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով CNNTurk-ին:
«Անհայտ անձինք Արդանուչ քաղաքից ոչ հեռու կրակ են բացել ավտոշարասյան ուղղությամբ, որում եղել է CHP ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն: Սկսվել է փոխհրաձգություն», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հեռուստաալիքի տվյալով՝ թեթև վիրավորում է ստացել մեկ մարդ, Քըլըչդարօղլուն չի տուժել:
Ոստիկանները միջադեպի վայրը շրջափակել են: