25/08/2016 18:31
Ռումինիայի և Քուվեյթի նախարարները ճանապարհատրանսպորտային պատահարի մասինակից են դարձել
Ռումինիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասինակից են դարձել այդ երկրի գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման նախարար Աքիմ Իրիմեսկուն և նրա քուվեյթցի գործընկեր Սելեհ ալ-Օմայրը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ռումինիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:
Վթարի հետևանքով նախարարները ստացել են գանգուղեղային վնասվածքներ: Ներկա պահին նրանց վիճակը գնահատվում է կայուն, երկուսն էլ գտնվում են գիտակցության մեջ: