25/08/2016 15:01
Դպրոցների տնօրեններն այլևս կարիք չեն ունենա 5 տարին մեկ քննություններ հանձնել
Դպրոցների տնօրենները այլևս կարիք չեն ունենա 5 տարին մեկ քննություն հանձնել՝ հավաստագիր ստանալու համար, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Այն տնօրենները կամ այն անձը, որը մեկ անգամ արդեն ստացել է հավաստագիր, հաջորդ անգամ կստանա այն ոչ թե քննության, այլ վերապատրաստման արդյունքում: Այսինքն մեկ անձը 5 տարին մեկ չի գնալու հավաստագրման քննության», - ասաց Ն.Հովհաննիսյանը: