26/08/2016 09:38
Նաիրա Զոհրաբյանը՝ Աբրահամ Մանուկյանի որդու պաշտոն ստանալու մասին
ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Հակոբ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության էներգետիկայի պետական տեսչության պետ։
«Իրավունքը» ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս եղավ, որ ընդդիմադիր պատգամավորի որդին պաշտոն է ստացել էներգետիկայի նախարարությունում։
«Ես որևէ արձագանք չունեմ, քանի որ պարոն Մանուկյանին ո՛չ ես, ո՛չ իմ կուսակից գործընկերների մեծ մասը մի քանի ամիս է չենք տեսել ԱԺ-ում ու խմբակցությունում։ Թե պաշտոն ստացել է, չի ստացել Աբրահամ Մանուկյանի որդին, նման տեղեկություն չունեմ։ Անկեղծ ասած, դա ոչ իմ մեկնաբանելու խնդիրն է, ոչ էլ իմ հետաքրքրությունների տիրույթում է»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը։
Մյուս հարցին՝ ինչպես է ընդդիմադիր համարվող քաղաքական գործչի որդին պաշտոն ստացել, ԲՀԿ առաջնորդը հորդորել է այդ հարցն ուղղել նրան։