26/08/2016 12:08
Մոսկովյան բանկում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
Քննիչները մեղադրանք են ներկայացրել Մոսկվայի կենտրոնում «Սիթիբանկի» մասնաճյուղում օրերս պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի մայրաքաղաքային բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովային։
«Մեղադրանքը ներկայացվել է ՌԴ քրեական օրենսգրքի 206 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ որպես զենք առարկայի օգտագործմամբ երկու և ավելի մարդկանց պատանդ վերցնելը»,- նշել է Իվանովան:
Համաձայն ՌԴ ՔՕ-ի՝ այդ արարքը պատժվում է 6-ից մինչև 15 տարի ազատազրկմամբ:
Սնանկ գործարար Արամ Պետրոսյանը չորեքշաբթի երեկոյան 4 հոգու պատանդ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղում և սպառնացել պայթեցնել շենքը: Ավելի ուշ, սակայն, տղամարդը բաց է թողել պատանդներին և հանձնվել է իշխանություններին: